Սնուփ

Դոգ

Շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ` անցած ամսվա բարդ իրավիճակում մեզ ըմբռնումով մոտենալու և մեր պատասխանին համբերատարությամբ սպասելու համար:

Մենք ձեզնից ամեն օր ստանում ենք հարյուրավոր նամակներ, որ անհամբեր սպասում եք համերգի նոր օրին:

Ինչպես և խոստացել էինք, Ձեզ ենք ներկայացնում ապագայի մեր պլանները:

Համերգը կայանալու է 2024թ. մայիսի վերջից հունիսի կես ընկած ժամանակահատվածում: Հստակ օրը դեռևս որոշվում է և կհրապարակվի շուտով:

Այն անձինք, ովքեր կցանկանան պահել տոմսերը, կկարողանան ներկա գտնվել մայիս-հունիս ամսիներին կայանալիք համերգին իրենց տոմսերով: Բացի այդ, դուք կստանաք Doping Friend կարգավիճակ և հատուկ Doping Friend Pass կտրոն, որով կկարողանաք համերգի ժամանակ անվճար օգտվել սննդից և խմիչքից, ինչպես նաև այլ մեգաաստղերի համերգների տոմսերի համար կստանաք զեղչերի պրոմոկոդեր:

Գնված տոմսերի և համերգի հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել կազմակերպչի՝ Doping Space-ի հետ։

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում ձեզ:

Հետևեք մեզ սոցիալական ցանցերում, համերգի նոր օրն ու այլ մանրամասներն առաջինն իմանալու համար:

Սնուփ Դոգ

Շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ` անցած ամսվա բարդ իրավիճակում մեզ ըմբռնումով մոտենալու և մեր պատասխանին համբերատարությամբ սպասելու համար:

ՍՏԱՑԻՐ ՔՈ ԴՈՊԻՆԳԸ

Բաժանորդագրվիր գալիք իրադարձությունների և տոմսերի վաճառքի մասին առաջինը իմանալու համար։

Անուն և ազգանուն

Էլ. հասցե

Հեռախոս

ՍՆՈՒՓ ԴՈԳԻ ՄԱՍԻՆ

Ժամանցի ոլորտի լեգենդ Սնուփ Դոգն արդեն երեք տասնամյակ է, ինչ չի զիջում իր բնագավառում առաջնորդի դիրքերը՝ անընդհատ պահպանելով համաշխարհային ճանաչում ունեցող նորարարի հեղինակությունը: Սնուփ Դոգը ամերիկացի ռեփեր է, երգիչ, երգահան, դերասան, երաժշտական պրոդյուսեր, դիջեյ, մեդիա անձնավորություն, գործարար ու նմանը չունեցող արտիստ: Երաժշտական կարիերային զուգահեռ Սնուփը նաև ձեռնարկատեր է, որն ակտիվորեն ներգավված է Web 3.0-ի, տեխնոլոգիաների, զվարճանքի և ժամանցի, համաշխարհային բրենդների, սննդի և խմիչքների ոլորտներում:

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ